21255 դիտում
22:14 02-06-2018
Արթուր Նալբանդյանը անակնկալներ էր մատուցել լոռեցի երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Հաղպատ համայնքի մանկապարտեզն է: Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այստեղ կրկնակի տոն դարձավ:
Փոքրիկների համար անակնկալ էր պատրաստվել Արթուր Նալբանդյանի կողմից, ով ջանք չէր խնայել այս տարի ևս փոքրիկների օրը հեքիաթային դարձնելու համար: Եվ ահա նախաձեռնությունն իրականություն է. փոքրիկները շրջապատված են հեքիաթի հերոսներով, ստանում են նվերներ, համտեսում սիրելի քաղցրավենիքը` պաղպաղակ: Ինչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար` ուշադրություն և սեր, որը Հաղպատի փոքրիկները վայելեցին ողջ օրը:
Հաջորդ կանգառը Ալավերդի քաղաքն է, Սարահարթի մշակույթի տանը հավաքվել են ու Արթուր Նալբանդյանի անակնկալն են վայելում քաղաքի փոքրիկները, ինչու ոչ` նաև նրանց ուղեկցողները: Տոնական միջոցառման հյուրերը հեքիաթների սիրելի հերոսներն են , ովքեր ձեռնունայն չէին եկել, անակնկալները փոքրիկներին, Արթուր Նալբանդյանի բարեմաղթանքները` բոլոր բոլորին.
«Այս տոնն առաջին հերթին մանուկների և ծնողների օրն է: Այն սերն ու գորովանքը, աղոթքներն ու մաղթանքը, որոնք հղվում են մեր մանուկներին՝ խաղաղ երկինք, երջանիկ կյանք, անհոգ մանկություն ունենալու ջերմ ցանկություններով, ի վերջո, մենք՝ մեծահասակներս ենք ապահովելու»,- իր շնորհավորական խոսքում ասել է Արթուր Նալբանդյանը:
Մեր երկրի հզորությունը բազմապատկելու գիտակցմամբ ու մասնակցությամբ, մեր հայրենասիրությամբ ու արդար աշխատանքով, մեր քաղաքացիական արդարամիտ վարքով պարտավոր ենք աննահանջ մնալ: Եվ էլ ինչ նահանջ, երբ կան այսքան պայծառ ու ջինջ մանուկներ, որոնց հետ մեծ հույսեր են կապում ինչպես նրանց ընտանիքներում, մանկապարտեզում, մեծ ու փոքր համայնքում, այնպես էլ ողջ հայրենիքում:
Արթուր Նալբանդյանի շնորհավորանքները, բարի ցանկություններն ու անակնկալները լոռեցի փոքրիկներին փոխանցող խմբի հաջորդ կանգառը Աքորի համայնքն է, որտեղ ապրում է զոհված զինվորի կրտսեր քույրիկը՝ Միլենան, ով մշտապես գտնվում է Նալբանդյանի հոգածության ներքո. հունիսի մեկը լավ առիթ էր հերթական անակնկալը մատուցելու համար, նվեր տիկնիկը Միլենան գիշեր- ցերեկ իր մոտ կպահի, կխնամի, միանգամից սիրեց նրան, իսկ մյուս նվեր պանդան, իր նոր տիկնիկի լավագույն ավագ ընկերը կդառնա, բայց այս օրը կհիշի նաև նրանով, որ իր միջոցով տոնի մասնակից դարձան նաև բակի մյուս երեխաները, արդյունքում Միլենայի հարկի տակ իսկական իրարանցում է. հերոսները, որոնց միայն հեռուստացույցով էին տեսել, այժմ անձամբ են եկել, շփվում են, փորձարկում ստացած նվերները:
Միլենային շնորհավորելուց հետո, հյուրերը նույն կազմով շտապում են Աքորու մանկապարտեզ, որտեղ ևս 70 երեխա վայելեց իսկական տոնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5964 դիտում
10:01 03-09-2022
Պատրաստվում եմ անակնկալներ մատուցել Ճամբարակի իշխանություններին․ Կարեն Հեքիմյան
2283 դիտում
21:36 31-05-2021
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին