211652_close_icon
views-count134291 դիտում article-date 14:06 02-09-2022

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա տղամարդը քաղաքացիների մոտ ներկայանում էր որպես պարեկ, ինքնակոչ պարեկին Լոռու պարեկները հայտնաբերել են, ավտոմեքենայի գույնն էլ փոխել ու կեղծել էր համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMHSYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի, ով, չհանդիսանալով պարեկային ծառայության աշխատող, մարդկանց մոտ ներկայացնում է, որ ինքը սպա է և աշխատում է պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ ենթադրյալ ինքնակոչ պարեկը գտնվում  է Լոռու մարզում։ Նրան հայտնաբերելու համար գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի կողմից դարանակալումներ են իրականացվում ու Սպիտակի տարածաշրջանում հայտնաբերում են ինքնակոչ պարեկին։

Վերջինս լինում է Kia մակնիշի 99 MԼ 996 համարանիշի ավտոմեքենայով, ու երբ պարեկներ Էդգար Պողոսյանն ու Վոլոդյա Կրոյանը կանգնեցնում են նրան ու փորձում ճշտել ինքնությունը, նա լինում է պարեկային ծառայողի համազգեստով և ասում է, որ ինքը պարեկ է, սակայն, քանի որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, ինքնակոչ պարեկին տեղափոխում են ոստիկանություն, որտեղ էլ պարզվում է, որ նա Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մարատ Ս-ն է։ 

Պարզվում է նաև, որ ավտոմեքենայի համարանիշները նույնպես կեղծ են, ավտոմեքենայի գույնն էլ տեխնիկական անձնագրով այլ գույն է եղել։;

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր