211652_close_icon
views-count1376 դիտում article-date 21:35 01-09-2022

«Բարսելոնան» խզեց պայմանագիրը Բրեյթուեյթի հետ

«Բարսելոնան» հայտարարեց թիմի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի հետ պայմանագիրը խզելու մասին՝ երկկողմանի համաձայնությամբլ

Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Նշվում է, որ դանիացի հարձակվողը կարիերան կշարունակի կատալոնական մեկ այլ թիմում՝ «Էսպանյոլում»։

Ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի ձմռանը: Կատալոնական ակումբի կազմում նա Լա Լիգայում մասնակցել էր 44 խաղի, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր