211652_close_icon
views-count2472 դիտում article-date 16:41 22-09-2020

«Ուրալը» խզեց պայմանագիրը Վարազդատ Հարոյանի հետ՝ վերջինիս ցանկությամբ

«Ուրալը» խզել է պայմանագիրը պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ, այս մասին հայտնել է ակումբի Գրիգորի Իվանովը: «Մենք իսկապես խզեցինք պայմանագիրը Վարազդատ Հարոյանի հետ: Հասկանո՞ւմ եք, նա հիմա այն տարիքում է, երբ պետք է խաղալ: Մեր մոտ նա վերջին շրջանում խաղային ժամանակ քիչ էր ստանում: Վարազդատը որոշեց հեռանալ, մենք այդ հարցում նրան չխոչընդոտեցինք: Նա շատ պարկեշտ անձնավորություն է և շատ բան է արել «Ուրալի» համար», ասել է Իվանովը: Հայաստանի հավաքականի 28-ամյա խաղացողը «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից:

Նմանատիպ նյութեր