211652_close_icon
views-count3384 դիտում article-date 11:47 31-08-2022

Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի մասկի շոուով ձերբակալվի Արայիկ Հարությունյանը. Զոհրաբյան

Շուշիի անկումը. Պատրաստվեն Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ նշել է. «Պարզվում է, դժգույն, դժբախտ Շուշին պաշտոնեական անփութության պատճառով հանձնել է Արցախի պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, այժմ՝ Արցախի նախագահի խորհրդարական Միքայել Արզումանյանը։ Եւ ահա մասկի շոուներով՝ դիմակավորների ահարկու տեսարաններով, Արցախից Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվում է Միքայել Արզումանյանը։

Ընդ որում, տեսարանն ավելի նվաստացուցիչ դարձնելու համար Արզումանյանի ձերբակալման մասին Նիկոլը հարկ չի համարում տեղեկացնել Արցախի նախագահին, ով մամուլից է իմանում, որ իր խորհրդականին եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին նվաստացնելով մեքենայից հանել ու ձերբակալել են։

Այսպիսիով, Նիկոլը Շուշիի դավաճանական հանձնումը ձեւակերպում է ընդամենը որպես պաշտոնեական անփությություն եւ գցում է Միքայել Արզումանյանի գրպանը։

Ստորացուցիչ կապիտուլյացիայի հաջորդ օրերին Նիկոլը դատարկ գրպան էր փնտրում՝ Շուշին գցելու համար ու մե՛կ փորձեց դժգույն, դժբախտ Շուշին գցել Ծառուկյանի, հետո Վանեցյանի գրպանն, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար։

Իհարկե, Օնիկ Գասպարյանն ու Նիկոլի մարմնի կոնկրետ մասում հանգրվանած Ջալալ Հարությունյանն ու բունկերի մնացած առանձնյակները պատասխան են տալու Արցախի 75 տոկոսի դավաճանական հանձնման համար, բայց ինչո՞ւ հենց հիմա կալանավորվեց Միքայել Արզումանյանը, երբ նրանից առաջ հարյուր անգամ պիտի կալանավորված լիներ Ջալալ Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամանակ մենք ունեցանք հիմնական կորուստները, պիտի կալանավորված լիներ Օնիկ Գասպարյանն ու մնացած սպաները, ովեքր սպայի իրենց պատիվը էժանով ծախեցին Նիկոլին։

Ես կարող եմ ենթադրել, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվեց այսօրվա բրյուսելյան այցին ընդառաջ՝ որպես պրեզենտ Ալիեւին, քանզի պատերազմից հետո հե՛նց Արզումանյանը թույլ չէր տալիս, որ ադրբեաջանցիներն ազատ անցնեն Կարմիր շուկայի ճանապարհով եւ դա նյարդայնացնում էր Ալիեւին։

Եւ ահա բրյուսելյան փարթիին ընդառաջ, Նիկոլը մի թեթեւ նվեր է մատուցում Ալիեւին՝ ձերբակալելով նրա նյարդերի վրա ազդող հերթական հայ գեներալին։

Ու եթե օնիկներին, ջալալներին ու նրանց հավասարեցված մնացած անարժանապատիվ սպաներին թվում է, որ Նիկոլի մարմնի կոնկերտ մասում կացության վկայական հանելով իրենք ապահովագրված են հերթական նոխազը լինելուց, ապա դուք խորապես սխալվում եք պարոնայք փալասներ։

Նիկոլը հատ-հատ բոլորիդ կալանավորելու է եւ լավ է անելու։

Որովհետեւ կա պարզ մի լոգիկա՝ եթե դու թիվ մեկ մեղավորին ու կապիտուլյանտին չես ձերբակալում, որովհետեւ դուխդ հավի պլոճիկի չափ էլ չկա, նա է հերթով Արցախի անկումը գցելու բոլորիդ գրպանն ու պոլին պառկեցնելով՝ ձեռնաշղթաներ հագցնելու։

Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի մասկի շոուով էլ ձերբակալվի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր