Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան
Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի
Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը։
Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։
250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։
Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։
Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։
Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։
Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։
Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն...
Опубликовано Naira Zohrabyan Четверг, 13 мая 2021 г.