211652_close_icon
views-count1849 դիտում article-date 22:53 18-10-2022

«Մասկի շոուով» դատավորներին պատրաստում էին Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը․ Միհրան Պողոսյան. Oragir.news

 Oragir.news-ը գրում է.«Էրիկ Ալեքսանյանի գործով մտահոգիչ երևույթները երեկվանից բարձրաձայնվում էին, ակնհայտ է, որ հերթական «մասկի շոու» օպերացիան է իրականացվել, որն անընդունելի է։ Էրիկ Ալեքսանյանի պարագայում, եթե նախաքննական մարմինը որևէ հարց ու պատասխան ուներ էրիկ Ալեքսանյանի հետ, ցանկացած զանգի դեպքում նա ներկայանալու էր։

Այդ գործողությունները խոսում էր այն մասին, որ գործընթացները զուտ դատաիրավական ընթացակարգերի շրջանակում չեն եղել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանն ընդգծելով, որ այս գործողություններով դատավորներին նախապատրաստում էին էրիկ Ալեքսանյանի կալանավորման միջնորդությունը ներկայացնելուն, ինչը կարծում եմ քրեաիրավական շրջանակներից դուրս է։

«Այսինքն, այստեղ մարքուր իրավաբանություն տեղի չի ունենում։ Պատկերացրեք, մի իրավիճակ, երբ ճիշտ քրեաիրավական վարույթի շրջանակում ծանուցագիր է ուղարկվում կամ հեռախոսազանգով Էրիկ Ալեքսանյանին հրավիրում են քննչական դեպարտամենտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր