Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ
Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
Նա գրել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք 4-րդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Preparatory calls today in advance of tomorrow’s fourth Brussels meeting with @azpresident and PM @NikolPashinyan
— Charles Michel (@CharlesMichel) August 30, 2022