Արցախում որոշել են վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված համակարգով
Օգոստոսի 30-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը։
Օրակարգում ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
Հիմնական զեկուցող ԱՀ գյուղատնտեսության նախարար Ն․ Մուսայելյանի փոխանցմամբ՝ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հարկման բարենսպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա զարգացնել անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը։
Օրենքի նախագծով առաջարկվում է վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված՝ արտոնագրային վճարների հարկման համակարգով՝ սահմանելով հարկման հաստատուն դրույքաչափ։
Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է Աժ առաջիկա նիստի քննարկմանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին