211652_close_icon
views-count1877 դիտում article-date 14:09 14-06-2019

Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված միջնորդական ծառայությունների մատուցումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են պարտատոմսերի շուկայում աշխուժություն մտցնել, նաև ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը: «[url=https://armenpress.am/arm/news/978435.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը: «Մենք փորձում ենք պարտատոմսերի շուկայում հավելյալ աշխուժություն հաղորդել: Ուզում ենք միջնորդական գործունեությունը ևս ավելի գրավիչ դարձնել, որպեսզի այլ երկրների խաղացողներ ևս օգտագործեն մեր միջնորդական ծառայությունները: Առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչն ազդում է շուկայում գնագոյացման որակի վրա»,-ասաց Մանուկյանը: Նախագծով առաջարկվում է նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները և պարտատոմսերի տոկոսագումարները ազատել եկամտահարկից: Մանուկյանը նկատեց, որ սրանով վերանայվում են հաշվեկշռվածության բացերը: Մանուկյանի խոսքով` արժեթղթերով գործարքներ կատարելիս, ըստ էության, պարտադիր է միջնորդի ծառայություններից օգտվելը, հետևաբար այդ ծառայությունների համար ԱԱՀ է գանձվում, ինչն, ըստ էության, թանկացնում է արտադրանքը և մեծ հաշվով չի նպաստում նաև շուկայի զարգացմանը: Նա նկատեց, որ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում այդ ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից, հետևաբար այդ պարագայում Հայաստանը մրցունակ չէ:

Նմանատիպ նյութեր