211652_close_icon
views-count36461 դիտում article-date 20:03 26-08-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը բեռնատար ГАЗель-ով կողաշրջվել և մասամբ փակել է ճանապարհը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Պ.-ն իր վարած GAZ 33021 մակնիշի բեռնատարով  Դավիթ Բեկի 59 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե հատվածին և կողաշրջված վիճաում հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Երեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հրաչ Սարդարյանը, Ալբերտ Ալեքսանյանն ու Արաս Մուրադյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր