Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շիրակի փողոցում՝ ձիարշավարանից դեպի Աերացիա հատվածում, բախվել են «Subaru»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Աերացիա թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար «Գազել»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Գազել»-ը կողաշրջվել է ու մասամբ փակել աջակողմյան երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Հարություն Մանուկյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։