211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:16 25-08-2022

Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստուհիները առաջատարների թվում են

Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը շարունակվում է:  Մրցաշարը օրավուր դառնում է հետաքրքիր և Պրահայի շախմատասերները առավել ուշադիր են հետևում առաջատար մարզուհիների պարտիաներին:

Հարգանքի են արժանանում մեր երկրի պատվիրակները, մանավանդ, որ չորսական միավոր ունեն և առաջատար լեհուհի Մոնիկա Սոչկոյից ընդամենը կես միավոր պակաս ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Վերջինը, ի դեպ, չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց մրցաշարում:

Հայաստանի պատվիրակներից լավ տպավորություն են թողնում նաև Աննա Սարգսյանը, որը հինգ տուրից հետո ունի 3,5 միավոր և նրանից մեկ քայլ ետ մնացող Սուսաննա Գաբոյանն ու  Մարիամ Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր