Կանանց Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Գալոյանը և Էլինա Դանելյանը առաջատարների թվում են
Կանանց Եվրոպայի առաջնությունում7-րդ տուրը նշանավորվեց առաջատարների թվուն գտնվող Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Գալոյանի հաղթանակներով: Այժմ Գալոյանն ու Դանիելյանը 5-ական միավորով զվաղեցնում են 5-6-րդ տեղերը:
Իսկ մրցաշարի առաջատար Բատսիաշվիլին տարավ հերթական հաղթանակը և 6,5 միավորով գլխավորում է մրցաշարը։
7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝
Ալիսա Գալիամովա 0 - 1 Էլինա Դանիելյան
Լիլիթ Գալոյան 1 - 0 Լելա Ջավախիշվիլի
Լիլիթ Մկրտչյան ½ - ½ Ալինա Կաշլինսկայա
Աննա Ուշենինա 1 - 0 Մարիա Գևորգյան
Դարյա Չարոչկինա 1 - 0 Մարիա Կուրսովա
Սուսաննա Գաբոյան ½ - ½ Սոֆիո Գվետաձե
Խայալա Իսգանդարովա ½ - ½ Աննա Հայրապետյան
Ցյալա Կասոշվիլի 1 - 0 Սիրանուշ Ղուկասյան
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 8-րդ տուրը կկայանա մայիսի 27-ին: