211652_close_icon
views-count6350 դիտում article-date 21:29 16-03-2017

Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասաց, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:

Նմանատիպ նյութեր