211652_close_icon

Չինաստանի հարավում մոլեգնել է Մա-օն արևադարձային փոթորիկը

views-count1819 դիտում article-date 15:51 25-08-2022
Չինաստանի հարավային Գուանդունի նահանգում մոլեգնել է Մա-օն արևադարձային փոթորիկը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ Հոնկոնգում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք ուղեկցվել են փոթորկալի քամիներով: 

Գուանդունի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, Մա-օն փոթորիկը շարժվել է դեպի հյուսիս-արևմուտք՝ 118 կմ/ժ արագությամբ։

Հոնկոնգի իշխանությունները դադարեցրել են դպրոցների, պատվաստման կենտրոնների, միգրացիոն կենտրոնների աշխատանքը: Փոխվել են գնացքների մեկնման ցուցակները: 

Նմանատիպ նյութեր