«Սինդի» արևադարձային փոթորիկը հասել է Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափ
«Սինդի» փոթորիկն արդեն հասել է ԱՄՆ-ի հարավարևելյան ափերին։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը, փոխանցում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ օդերևութաբան Մայքլ Գայը հայտարարել էր, որ «Սինդի»-ն, որն ավերածություններ բերող փոթորիկ է, կարող է սպառնալ առնվազն 17 մլն բնակիչների։
Կենտրոնի տվյալներով՝ ներկա պահին այն գտնվում է Լուիզիանա նահանգի հարավարևմտյան հատվածում և 20 կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս՝ տեղ-տեղ հասնելով ժամում 65 կմ-ի։
Կենտրոնի հաշվարկով՝ վաղը առավոտյան ցիկլոնը կարող է հասնել Արքանզաս նահանգ, ինչից հետո կշարժվի դեպի Թեննեսսի և Քենթաքկի նահանգներ։