211652_close_icon
views-count1854 դիտում article-date 22:48 23-08-2022

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման

Անգլիայում լսումներ են ընթանում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդիի կողմից մի քանի աղջիկների հնարավոր բռնաբարության գործով։ Ֆուտբոլիստին սպառնում է 5-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում, հայտնում է Marca-ն։

Ինքը՝ ֆուտբոլիստը, նախկինում իրեն մեղավոր չի ճանաչել վեց աղջիկների բռնաբարության ինը մեղադրանքներից որևէ մեկում։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն իր առանձնատան սենյակներում փակել է երկու կնոջ ու բռնաբարել նրանց։

Աղջկա ընկերուհին պատմել է, որ ցնցված է եղել տուժածի տեսքից։

Մենդիի դատավարությունը տեղի կունենա հունվարի 24-ին: Խաղացողը կալանքի տակ է օգոստոսից, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր