211652_close_icon
views-count22171 դիտում article-date 20:50 23-08-2022

Ավտովթար՝ Երևանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են BMW-ն, Toyota-ն ու Opel-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Միրզոյանի կողմից վարույթ  է նախաձեռնվել  օգոստոսի 21–ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:40–ին, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ  բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Յ.-ի վարած BMW մակնիշի, 21-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota մակնիշի և 27-ամյա Հայկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, 57-ամյա Արմենուհի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»- ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ Երևանի գնդի ծառայութան ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր