211652_close_icon
views-count24769 դիտում article-date 18:32 17-09-2021

Ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Ոստիկանության զորքերի ծառայողի Volkswagen-ն ու 83-ամյա վարորդի 07-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Աղասի Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 83-ամյա Վաչիկ Շահբազյանի վարած  ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Շահբազյանի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Ք. Շ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ս. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  2-րդ  վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու  Անուշավան Աղաջանյանը:

 Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի  բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վարորդերին ու վիրավորներին էլ մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ա. Սարգսյանը ծառայում է Ոստիկանության զորքերում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր