211652_close_icon
views-count764 դիտում article-date 21:30 22-08-2022

Էրիկ տեն Հագ. Մեր վատ արդյունքները պատճառ ունեն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անդրադարձել է թիմի խնդիրներին: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային երկու խաղերում մանկունյանցիները պարտություն են կրել «Բրայթոնից» և «Բրենտֆորդից»:
 
«Մենք շատ լավ նախապատրաստական շրջան անցկացրեցինք, բայց հետո մեր «իննյակ» Մարսյալը վնասվածք ստացավ, իսկ Ռոնալդուն մարզավիճակ ձեռք չի բերել: Հենակետային կիսապաշտպաններ չունենք:
 
Առաջին խաղում պաշտպանությունում երկու խաղացող կար, որոնք երբեք միասին չէին խաղացել, իսկ դարպասապահի մոտ էլ լավագույն փուլը չէ:
 
Այս վատ արդյունքները հստակ պատճառ ունեն: Բայց ես գիտեմ, որ մենք դրանք շտկելու ենք և գիտեմ, որ ավելի ուժեղ ենք լինելու և արդյունքները դա ցույց կտան», ասել է տեն Հագը:

Նմանատիպ նյութեր