Էրիկ տեն Հագ. Տղաները առյուծի պես էին պայքարում, հպարտ եմ «Այաքսով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Առաջին խաղակեսում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և որակյալ գոլ խփեց: Մենք լիովին վերահսկում էինք: Բայց հետո աստիճանաբար դադարեցինք խաղալ: Դա նաև մրցակցի հետ էր կապված: Նրանք անհավանական ուժով էին խաղում, մենք նրանց խաղից կախվեցինք ու պայքարում էինք առյուծների նման:
Այս հաղթանակը ընդամենը գործի կեսն է, դեռ պետք է եզրափակիչ հասնել: Մեր վիճակը լավ է, սակայն հաջորդ շաբաթ մենք պետք է ավելի լավ խաղանք, քան՝ այսօր էր», ասել է տեն Հագը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


