211652_close_icon
views-count9823 դիտում article-date 13:00 19-08-2022

«Ամերիա» բանկի քարտերը booking.com-ում խնդիր են առաջացնում. oragir.news

Oragir.news-ի տեղեկություններով՝ «Ամերիա» բանկի բանկային քարտերով անհնարին է դարձել գործարքներ իրականացնել համաշխարհային ճանաչում ունեցող booking.com կայքում։

Կայքին ահազանգած քաղաքացին նշեց, որ երբ պետք է գումար քաշել քարտից, քաշում է, բայց երբ պետք է նախնական վերիֆիկացիա իրականացնել, մերժում է: Նա նշեց, որ փորձել են հասկանալ, թե որն է պատճառը, և պարզել են, որ քարտը կապված է ռուսական «Սբերբանկի» հետ։

«Իրենց զանգում ես, իրանց էշի տեղ են դնում, իբր չգիտեն, բայց լավ էլ տեղյակ են։ Իրենք ուղղակի թաքցնում են, չեն ուզում խոսել այն մասին, որ բանկը կապ ունի «Սբերբանկի» հետ»։

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր