211652_close_icon
views-count17010 դիտում article-date 19:51 28-07-2019

Երևանում թալանել են «Ամերիա» բանկի սպասարկման բաժնի ղեկավարի տունը. տարել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Համբարձումյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս-ի ահազանգի փաստով: Վերջինս երեկ՝ հուլիսի 27-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 15:00-ից մինչև հուլիսի 27-ի 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են իր բնակության վայրի 2-րդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել 1700 ԱՄՆ դոլար, մոտ 300 հազ. դրամ, և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ս-ն իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ամերիա» բանկում՝ սպասարկման բաժնի ղեկավար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր