1228 դիտում
15:30 10-02-2023
Անձրև գա՝ կարող եք օճառ վերցնել, կանգնել մեր տան առաստաղի տակ ու լողանալ․ սահմանապահ գյուղի բնակիչները տան ու ապրուստի խնդիր ունեն․ Oragir.News
Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ սահմանապահ Երասխ գյուղում բնակվող Գրիգորյանների բնակարանի առաստաղը խոնավությունից թափվում է անչափահաս երեխաների անկողիններին։
Ընտանիքի մայրը՝ Անուշ Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տունն աստիճանաբար սկսել է փլվել։ «Առաստաղն աննկարագրելի վատ վիճակում է։ Ֆինանսական միջոցներ չունենք վերանորոգելու համար։ Տան ամբողջ տարածքում կաթոցներ են։ Անձրևներն ու ձյունը, որ գալիս են՝ կաթոցներն այնքան ուժեղ են, որ հիմա և՛ առաստաղը, և՛ պատերն ամբողջությամբ խոնավացած են։ Պատերի կեսն արդեն իսկ թափվել է։ Երեխաներին այս ու այն կողմ ենք տանում, որ քարերը երեխաներիս գլխին չընկնեն։ Առանց այն էլ դրանք այնքան բարակ են, որ ցուրտ եղանակին ջերմություն չեն էլ պահում»,- ասաց 6 անչափահաս երեխաների մայրը։ Անուշն ու Հրաչը նաև սեփական տան խնդիր ունեն։ 2-15 տարեկան 6 երեխա մեծացնող ծնողներին գյուղի կայարանում տարիներ առաջ մի տնակ են տրամադել, որտեղ էլ մեծ դժվարությամբ շարունակում են ապրել։
Կիսավեր ու անմխիթար վիճակում գտնվող «Կայարանի շենք» կոչվող կառույցի՝ անձրևից ու ձյունից խոնավացած շենքի պատերն աստիճանաբար բարակում են, առաստաղն էլ անձրևից չի պաշտպանում։ «Անձրև գա՝ կարող եք օճառ վերցնել, կանգնել մեր տան առաստաղի տակ ու լողանալ»,- իրավիճակը պատկերավոր ներկայացնում է ընտանիքի հայրը։ Բազմազավակ ընտանիքն օրվա հացը վաստակելու խնդրի առաջ է կանգնած։ Ընտանիքի հայրը՝ Հրաչ Գրիգորյանը, հիմնական աշխատանք չունի։ Գումար վաստակում է օրավարձով կատարած աշխատանքով։ Ասում են՝ հազիվ հասցնում են երեխաների համար հիգիենայի պարագաներ ու աղքատիկ սնունդ գնել։ «Ընտանիքում շատը սննդի, վառելիքի, հագուստի ու այլ պարագաների պակասության խնդիրն է, որ չենք կարողանում լուծել։ Երեխաներս նորմալ չեն սնվում։ Ուտում ենք, որ ուղղակի գոյատևենք։ Կարելի է ասել՝ օրվա վաստակած, օրվա ապրած»,- ասաց երեխաների մայրը։ Անուշն Oragir.News-ին պատմեց, որ որոշ ժամանակ առաջ երեխաներից մեկը ոտքն այրել է։ Վիրահատել են, սակայն, դեռևս վերականգնողական վարժությունների ու հետագա խնամքի կարիք կա։
Գումար, սակայն, չեն կարողանում հայթայթել՝ փոքրիկի բուժումը լիարժեքորեն ավարտելու համար։ «Փոքր ժամանակ ջուր էր թափել ոտքին։ Ոտքը վառվել էր։ Չէր կարողանում քայլել։ Վիրահատությունից հետո ոտքին սկավառակ են դրել։ Բայց էլի ի վիճակի չէ քայլել։ Երեխաս 5 տարեկան է, հիմա մերսումների կարիք ունի։ Բայց ամեն Երևան գնալ-գալը 10-15 հազար դրամ է արժենում։ Մենք էլ այնքան չենք վաստակում, որ համ ապրենք, համ էլ այդ խնդիրը լուծենք։ Ինձ ասացին, որ երեխաս ենթակա է թոշակի, բայց թոշակի համար դիմեցի՝ մերժեցին։ Ասացին, որ չպետք է վիրահատեինք ոտքը, պետք է հաշմանդամ մնար, որ երեխան թոշակ ստանար։ Բայց ես իմ երեխային հաշմանդամ չէի թողելու։ Էնպես է, որ հիմա էլ չի կարողանում քայլել։ Երեխաս էպիկրիզ ունի։ Բոլոր թղթերը կան։ Իրեն կոշիկ հագնել չի թույլատրվում։ Մարզպետարան էլ եմ դիմել։ Մարզպետն ասաց, որ երեխային այդ վիճակում հասնում է թոշակ, ինչպե՞ս կարող են չտալ։ Խորհուրդ տվեց բողոք գրել։ Հիմա պետք է գրեմ, տեսնեմ՝ ինչ կլինի»,- ասաց նա։
Բազմազավակ մոր խոսքով՝ անցած տարիների ընթացքում իրենք կողմնակի որևէ օգնություն չեն ստացել։ «Միայն բազմազավակության նպաստ ենք ստանում՝ 40 հազար դրամ։ Դրան էլ գումարում ենք ամուսնուս կատարած մասնավոր աշխատանքի վաստակը։ Դա է մեր ամբողջ ապրուստը։ Մեր հոսանքը գյուղապետարանի վրա է գրանցված։ Մեզնից 70 հազար դրամ են ուզում, որ բաժանորդագրություն հանենք։ Չենք կարողանում այդ գումարը վաստակել, որ կարողանանք մեր անունով դարձնել, որ գոնե որևէ զեղչից օգտվենք։ Մի 10 հազար դրամ էլ լույսի ու մյուս կոմունալ ծառայությունների համար ենք վճարում»,- ասաց նա։
Բազմազավակ ընտանիքի բնակարանում անգամ ամենաանհրաժեշտ տեխնիկան ու պարագաներն են բացակայում։ Հատկապես աշնանն ու ձմռանը ջերմությունը պահպանելու համար բոլորով տեղավորվում են մեկ փոքր սեղանում։ Քնում են ցրտահարության հասցնող սենյակներում՝ հնամաշ անկողինների վրա։ «Նույնիսկ սառնարան ու գազօջախ չունենք։ Գյուղում գազամատակարարման բացակայության պայմաններում՝ սնունդ պատրաստելու համար գազաբալոն ենք գործածում։ Մի քիչ ցան էինք վերցրել։ Հիմա այդ ցանն են դեռ վառում։ Նստում ենք կիսակոտրված բազմոցին ու աթոռներին։ Մի հատ սենյակը տաքացնում ենք, նույն վայրում ուտում ենք, նույն վայրում խմում ենք, համ սենյակ է, համ խոհանոց, մի խոսքով՝ ամեն ինչն այդ մի տեղում է։ Խանութներում էլ այնքան պարտք ունենք կուտակված, որ արդեն ամաչում եմ որևէ բան խնդրել։ Չգիտեմ, շատ դժվար է։ Մի կերպ ապրում ենք՝ հույսով, որ բարի մարդիկ կցանկանան օգնել մեզ՝ դուրս գալ այս վիճակից»,- ասաց բազմազավակ մայրը։
Ընտանիքն ամենօրյա սննդի ապահովման անհրաժեշտություն ունի։ Ծնողների խոսքով՝ երեխաները կիսաքաղցած վիճակում են դպրոց հաճախում։ Երբեմն էլ որևէ բան չի լինում պատրաստելու։ «Կցանկանայի, որ սննդով օգնեին։ Մի հատ էլ գազօջախ ու սառնարան ունենայինք, որ գոնե ճաշ եփելու հնարավորություն լիներ»,- ասաց ընտանիքի մայրը։
Այս խնդիրների ֆոնին Անուշն էլ առողջական խնդիրներ ունի։ Ինքը նույնպես վիրահատության կար ունի։ «Գլխի ուռուցք ունեմ։ Ականջի հատվածում անգամ տեսանելի է։ Հիմա լսողական սարքով եմ։ Ականջներիցս մեկը վնասվել է։ Այլ շատ խնդիրներ էլ ունեմ՝ սրտի խնդիր, այլ խնդիրներ։ Օրը մեջ շտապօգնության մեքենան մեր տուն է գալիս։ Շատ վատ եմ լինում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ուռուցքին՝ բժիշկներն Անուշին խորհուրդ են տվել դրա հեռացումը շատ չհետաձգել՝ հնարավոր անդառնալի հետևանքներից խուսափելու համար։
Գրիգորյանների բազմազավակ ընտանիքին օգնություն տրամադրելու համար կարող եք կապվել ընտանիքի մոր՝ Անուշ Մարտիրոսյանի հետ՝ 093121787 հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր
4531 դիտում
14:36 15-09-2023
«Չփակե՛ք մեր դպրոցը»․ ոտքի են կանգնել Գետք գյուղի բնակիչները՝ ճանապարհ փակելով
Այս բաժնից
913 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1030 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1186 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ