211652_close_icon
views-count2328 դիտում article-date 23:04 17-08-2022

Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ըստ մամուլի խոսնակի՝ աշխատանքները դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է. «Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն աշխատանքները»։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 16-ին ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, քաղաքացիներն ու կամավորները շարունակել են «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում որոնողական աշխատանքները։ 

Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր