Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՊԾ․ NEWS.am
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին [url=https://news.am/arm/news/622439.html]NEWS.am[/url]-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով։
«Աշխատանքները չեն դադարելու մինչև վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադեւոսյանը:
Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։