Մալայզիական ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել են
Ճավայի ծովում կործանված մալայզիական Air Asia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ փոթորկի պատճառով:
Ողբերգության վայրում 4 մետր բարձրությամբ ալիքներ են: Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքներն այսօրվանից ընթանում են ծովի հատակում՝ համապատասխան տեխնիկական միջոցների օգնությամբ:
Աշխատանքները կվերսկսվեն եղանակային պայմանների բարելավման դեպքում: Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռում 162 ուղեւոր է եղել: