ՕՐՎԱ ԿԱԴՐ. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, իրեն օրենքից վեր չդասելով, կարմիր լույսի տակ սպասում է ճանապարհը բացվելուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը երեկ կեսօրին Երևանի Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում առանց որևէ «թիթիզության», առանց որևէ «ճռիկ-վռիկի» սպասում էր, որպեսզի կարմիր լույսի առկայությունն անցնի և իր ավտոմեքենան հատի խաչմերուկը:
Վերջին ժամանակներս հաճախակի են ականտես լինում, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետը երբեմն միայնակ ու ոտքով շրջում Երևանի փողոցներում և միակ դժվարությունը այն է, որ քաղաքացիները մոտենում ու «սելֆիախեղդ» են անում ոստիկանապետ Վ. Օսիպյանին:
Ոստիկանապետն էլ հաշվի առնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, սիրահոժար համաձայնվում է «սելֆիախեղդների» պահանջներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի