211652_close_icon
views-count78798 դիտում article-date 19:22 17-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. կառավարական ամառանոցների մոտ հրդեհ է բռնկվել «Մարուքյաններ» ՍՊԸ-ին պատկանող Ford Transit-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական ուժերով կանխել կրակի տարածումը, այնուհետև  ժամանած հրշեջները  մարել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղաված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Արգամ Կիրակոսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել  53-ամյա Անթրանիկ Բազոյանը: Ավտոմեքենան էլ հաշվառված է  «Մարուքյաններ» ՍՊԸ-ի  հաշվեկշռում: 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր