74032 դիտում
20:13 13-08-2022
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն դուրս է եկել հանդիպակած, բախվել բետոնե սյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Մայակովսկի - Ձորաղբյուր - Ջրվեժ ճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի, Հովհաննես Թաթոյանի և Տաթև Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գ. Դալլաքյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)