211652_close_icon
views-count51177 դիտում article-date 18:13 15-09-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակած գոտի, տապալել գազատար խողովակի երկթաբետոնե հենասյունն և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և նրա եղբայրը, ով եղել է ավտոմեքենայում, հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ չեն տուժել վթարից:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Աջափնյակի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում կարճ ժամանակում կոտրված հենասյունը վերանորոգելու ուղղությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր