211652_close_icon
views-count1113 դիտում article-date 16:01 13-08-2022

Սումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին․ Գևորգ Դանիելյան

Բոլոր նրանք, ովքեր հրճվում են Բերձորի ու Աղավնոյի հանձնմամբ ու ճանապարհների փակմամբ՝ դրանում տեսնելով իբր արցախցի վտանգավոր ղեկավարների հնարավոր մուտքը Հայաստան, անչափ հուսախաբ կլինեն, տեսնելով «բարեպաշտ» թուրք գործիչներին արդեն գործի մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Նա մասնավորապես գրել է. «Երկու կանանց կրծքերը կտրեցին, մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում». սումգայիթյան ոճրագործությունների օրերին քաղբյուրոյի նիստին ԽՍՀՄ պաշտպանության նախար Յազովի զեկույցից։ Ի դեպ, Գորբաչովը, իբր չհավատալով լսածին, մի քանի անգամ ճշտող հարցեր էր տալիս, թեպետ՝ հրաշալի գիտեր, որ զեկուցում են իրականության սոսկ չնչին մասը։

Սրանից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին։ Աշխարհի չեմպիոն Կասպարովին անգամ զայրացնում էին Ադրբեջանի իշխանությունների հասցեին «անհիմն» մեղադրանքները, իսկ արդեն ամիսներ անց միայն ռուսական զինվորների օգնությամբ մի կերպ ճողոպրեց բաքվից։

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հրճվում են Բերձորի ու Աղավնոյի հանձնմամբ ու ճանապարհների փակմամբ՝ դրանում տեսնելով իբր արցախցի վտանգավոր ղեկավարների հնարավոր մուտքը Հայաստան, անչափ հուսախաբ կլինեն, տեսնելով «բարեպաշտ» թուրք գործիչներին արդեն գործի մեջ ...»։

Նմանատիպ նյութեր