211652_close_icon
views-count32283 դիտում article-date 20:51 08-08-2022

Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ ու Իրանի քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 բազմաբնակարանային (17 հարկանի) շենքում առաջացած հրդեհի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Լալայանի կողմից վարույթ է նախաձեռնվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով ժամը 13:10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը նշված շենքից  «այրման  արգասիքների թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 39-ամյա  Ռեզա Թ.-ին, 37-ամյա  Արին Ղ.-ին և 35-ամյա Շիրին Ա.-ին:

Կարճ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից  հայտնել են նաև որ շտապօգնության թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Ժիրայր Գ.-ին  և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Սամվել Դ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ են, ովքեր մասնակցելիս են եղել  հրդեհաշիջման աշխատանքներին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում էին Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի  42/ 2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝  վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Հրշեջները օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղեկալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոտիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ էվակուացրեցին, մի մասին էլ փրկարարները էվակուացրեցին ավտոսանդուղքով:

Հրդեհաշիջման աշխատանքներին ԱԻՆ ՓԾ կառավարման կենտրոնից  օնլայն հետևում էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Ծուխը տեսանելի էր անգամ մի քանի կիլոմետրից:

Պարեկները տարածքը սահմանազատել էին, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:

ԱԻՆ ՓԾ  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, 5-ից մինչև 15 հարկերից ծխի վտանգավոր պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, տարհանեցին 20–ից ավելի բնակչի, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Զաքարյանն էլ, ով նույնպես միացել էր փրկարարներին, 16-րդ հարկից կարողացավ ծխի վտանգավոր գոտուց դուրս բերել ընտանիքի 4 անդամների, որոնցից մեկը՝ երեխա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 832+
832+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր