211652_close_icon
views-count52600 դիտում article-date 19:18 25-08-2018

Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում. 20 հեկտար տարածությունում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարում են տասնյակ հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, զինվորներ, բնապահպաններ և քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանի, նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Մարգարյանի, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ) Վայքի և Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ոստիկանության Վայքի բաժնի 25 ծառայողներ, ինչպես նաև Վայքում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի 30-ից ավելի զինծառայողներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան վարչությունների ծառայողներ՝ մարզպետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ, և ՀՀ բնապահպանության նախարարության ու անտառտնտեսության 25-ից ավելի աշխատակիցներ պայքարում են Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում՝ Զառիթափի համայնքում առաջացած խոշոր հրդեհի տարածման ու կանխման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, կրակը տարածվել է 20 հեկտար տարածքում, և ամբողջովին այրվել ու մոխրակույթի է վերածվել ավելի քան 100 գիհի տեսակի ծառ, ավելի քան 25 պտղատու ծառեր, սակայն հրշեջների, քաղաքացիների, ոստիկանության ու զինծառայողների անձնուրաց աշխատանքների արդյունքում մեծ թվով ծառեր փրկվել են կրակի ճիրաններից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մյուս թևում կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջները, ոստիկաններն ու զինվորները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար-առայության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Տեղում օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Այս պահին կրակի տարածման դեմ աշխատանքները շարունակվում են, որոնց միացել են նաև բազմաթիվ քաղաքացիներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր