211652_close_icon
views-count17301 դիտում article-date 11:20 03-08-2015

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ժամանել են մեծ թվով հրշեջ փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան 19 շենքին հարակից ձորում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 8 և 9 հրշեջ փրկարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով և թիվ 5 ջոկատը 2 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` խմբի պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց հրդեհի տարածումը, պարզվեց, որ այրվել է 3 հեկտար չոր խոտ: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր