211652_close_icon
views-count1622 դիտում article-date 17:38 05-08-2022

«Դեպի միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորելու է Մանվել Փարամազյանը. aravot.am

aravot.am-ը գրում է. Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցությունները մասնակցելու են «Դեպի միասնություն» նախընտրական դաշինքով։

Դաշինքի ընտրացուցակը գլխավորելու է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Նա անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն  դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ «Ցուցակը երեւի 45 հոգուց բաղկացած կլինի, այս օրերին ճշգրտումներ են արվում։

Ընտրացուցակում մտավորականներ են, բժիշկներ, մանկավարժներ, մարզիկներ, իհարկե, նաեւ արդյունաբերական հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր