3451 դիտում
10:18 17-11-2016
ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այլևս կասկածից վեր է, որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Խնդիրը սրվել է հատկապես Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակվելուց և նախագահականի վերջին նշանակումների շուրջ քննարկումների ժամանակ։
Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրվել հստակ երաշխիքով, որ հենց նա պետք է գլխավորի 2017-ի ՀՀԿ նախընտրական ցուցակը և հենց նրան պետք է վստահվի վարչապետի պաշտոնը 2018-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցները կասկածի տեղ չեն թողնում, որ նա չի ցանկանում որևէ մեկին զիջել վարչապետի պաշտոնն իր նախագահության ժամկետի լրանալուց հետո, ուստի լավագույնը, որ Կարեն Կարապետյանը կարող է հավակնել, դա արտահերթ կամ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետական պաշտոնի տեղապահությունն է։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանը կուզի ՀՀԿ անդամակցության դիմում գրի թե ոչ, իրերի դրությունը դրանից չի փոխվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5511 դիտում
20:20 11-11-2018
ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Tert.am. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»