586 դիտում
17:16 05-08-2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է «Լուսաբաց» մանկական ճամբար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 4-ին այցելել էր «Լուսաբաց» մանկական ճամբար և երեխաների հետ զրուցել վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Մասնավորապես՝ քննարկվել են երեխաների կարծիք արտահայտելու, կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, դպրոցներում ներառական միջավայրի և խտրական վերաբերմունքի բացառմանը առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է եղել նաև բուլինգի հասկացությանը և տեսակներին, սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբերբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։
Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները:
Քրիստիննե Գրիգորյանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի երեխաների հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։
Պաշտպանը ծանոթացել է նաև ճամբարի առօրյային, միջոցառումներին և պայմաններին, զրուցել երեխաների հետ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
968 դիտում
20:30 01-09-2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
280 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը