1181 դիտում
20:30 01-09-2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։
Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։
Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։ Պաշտպանն իր ուղերձում ասել է․ «Սիրելի երեխաներ ու պատանիներ, Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։
Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է։
Սիրելի առաջին դասարանցիներ, այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը։ Ձեզ բարի երթ: Մաղթում եմ, որ դպրոցից ստանաք ձեր կրթության կարևոր բաժինն ու թերևս ամենակարևորը՝ յուրացնեք կրթության ու զարգացման անգերազանցելի ձգտումը։
Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին! Շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։ Սիրելի ներկաներ, Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ»:

Նմանատիպ նյութեր
820 դիտում
17:16 05-08-2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է «Լուսաբաց» մանկական ճամբար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2113 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1255 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
895 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ