211652_close_icon
views-count689 դիտում article-date 10:21 03-08-2022

Շուրջ 2․92 միլիոն օգտատեր․ Նենսի Փելոսիի չվերթին ռեկորդային թվով մարդ է հետևել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռի թռիչքին աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 2․92 միլիոն օգտատեր է հետևել։ Այս մասին ասվում է Flightradar ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ մոտ 708 հազար մարդ հետևել է Թայպեյի օդանավակայանում Փելոսիի ինքնաթիռի վայրէջքին։ Ներկայացված երկու ցուցանիշներն էլ ծառայության պատմության մեջ բացարձակ ռեկորդ են սահմանել։

Boeing C-40C օդանավը երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին օդ է բարձրացել Կուալա Լումպուրի օդանավակայանից։ Թռիչքը տևել է մոտ յոթ ժամ, իսկ տեղական ժամանակով ժամը 22։44-ին այն վայրեջք է կատարել Սունշան օդանավակայանում։

Նմանատիպ նյութեր