211652_close_icon
views-count1471 դիտում article-date 16:13 05-08-2022

Չինաստանը կտրականապես դատապարտում է Նենսի Փելոսիի Թայվան այցը. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան հայտարարությունը

Չինաստանը կտրականապես դատապարտում է Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցը: Այս մասին նշված է Հայաստանում Չինաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Չինաստանը կտրականապես դատապարտում է Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցը:

Չնայած Չինաստանի կտրուկ դիմադրությանը և կոշտ արձագանքներին, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այցելել է Թայվան։ Սա հանդիսանում է «Մեկ Չինաստան» սկզբունքի լուրջ խախտում, չարամիտ ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության նկատմամբ և բացահայտ մասնակցություն քաղաքական սադրանքներին, ինչը մեծապես վրդովեցրել է չին ժողովրդին։

1. Ինչպիսի՞ն է Թայվանի հարցի առաջացման և զարգացման պատմությունը:

Դեռևս հնագույն ժամանակներից, Թայվանը հանդիսացել է Չինաստանի անբաժանելի մասը։Չինական նավատորմը արդեն իսկ մ.թ.230 թվականին մուտք է գործել Թայվան։ 12-րդ դարում Չինաստանի Սուն դինաստիան պաշտոնյաներ է ուղարկել Թայվանի Պենհու կղզի։17-րդ դարում Ցին դինաստիան Թայվան կղզում ստեղծեց վարչական միավորում, իսկ 1874 թվականին պաշտոնապես ստեղծվեց Թայվան նահանգը։ 1895-1945 թթ Ճապոնիան գրավել է Թայվանը։1943-ին Չինաստանի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի առաջնորդների կողմից ստորագրվեց Կահիրեի հռչակագիրը, որը հստակ պահանջում էր Չինաստանին վերադարձնել Ճապոնիայի կողմից զավթված չինական տարածքները, ներառյալ Թայվանը: 1945 թվականի Պոտսդամի հռչակագրով հաստատեց Կահիրեի հռչակագրի համապատասխան դրույթների իրականացման անհրաժեշտությունը: 1971 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձևով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ճանաչվեցին որպես Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ ՄԱԿ-ում:

2. Ո՞վ է ստեղծում Թայվանի նեղուցի «ճգնաժամը»:

Փելոսիի այցը Թայվանլրջորեն խախտում է ԱՄՆ կառավարության կողմից հստակորեն խոստացված “մեկ Չինաստանի քաղաքականությունը”: 1979 թվականի հունվարի 1-ին Չինաստանը և Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատող կոմյունիկեում Միացյալ Նահանգները հստակ պարտավորություն է ստանձնել. «Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Չինաստանի միակ օրինական կառավարությունն է: Այս համատեքստում ամերիկացի ժողովուրդը կպահպանի մշակութային, առևտրային և այլ ոչ պաշտոնական կապեր Թայվանի ժողովրդի հետ»: Դրան հաջորդող 43 տարվա ընթացքում ԱՄՆ-ը խոստացել է չզարգացնել պաշտոնական հարաբերություններ Թայվանի հետ։

Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակն է և ԱՄՆ նախագահի երկրորդ իրավահաջորդը։ Նրա այցը Թայվան ամերիկյան ռազմական ինքնաթիռով լուրջ քաղաքական սադրանք է, որն ուղղված է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունների և նյութական փոխանակումների սրմանը, այն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և «Չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի» ոգին:

Այն լուրջ ազդեցություն ունեցավ չին-ամերիկյան հարաբերությունների վրա, լրջորեն խախտեց Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լրջորեն խաթարեց խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում և ևս մեկ անգամԱՄՆ կոպիտ միջամտության իր տհաճ հետքը թողեց այլ երկրների ներքին գործերում։

3. Ո՞վ է փոխում ստատուս-քվոն Թայվանի նեղուցում։

ԱՄՆ-ի և Թայվանի դավադրությունը ներկայիս լարվածության և լուրջ խնդիրների հիմնական պատճառն է։ Թայվանի իշխանությունները բազմիցս «հիմնվել» են Միացյալ Նահանգների վրա՝ անկախություն ձգտելով, հրաժարվել են ճանաչել «1992 թվականի կոնսենսուսը», որը ներառում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, զբաղվել է «հակաչինականացմամբ» և հանդես է եկել «Թայվանի աստիճանաբար անկախանալու» օգտին։Ամերիկյան կողմը փորձում է «Չինաստանի վարա հսկողություն հաստատել Թայվանի ձեռքով»՝ անընդհատ խեղաթյուրելով և նսեմացնելով մեկ Չինաստանի սկզբունքը` ներառելով Թայվանը, այսպես կոչված, «հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարության մեջ», լկտիաբար և արհամարհանքով ուժեղացնելով և բարձրացնելով ԱՄՆ- -Թայվան հարաբերությունները նոր մակարդակի վրա՝ ավելացնելով Թայվանում զենքի վաճառքը, ինչպես նաև աջակցելով Թայվանին միջազգային մակարդակով Թայվանի` այսպես կոչված «ասիմետրիկ» կարգավիճակի ամրապնդման գործում, աջակցելով «Թայվանի անկախության» անջատողական գործունեությանը։ Լարվածություն ստեղծելու և առճակատում հրահրելու համար Թայվանի հարցը շահարկելու ԱՄՆ-ի փորձը անօգուտ հիմարություն է, որը հակասում է պատմության ընթացքին և ուղղված է տարածաշրջանի երկրների ճնշող մեծամասնության ժողովրդի կամքինդեմ:

4. Աշխարհում կա միայն մեկ Չինաստան:

Թայվանը Չինաստանի տարածքի անբաժան մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը։

Սա է «Մեկ Չինաստան» սկզբունքի հիմնական բովանդակությունը, որը դարձել է միջազգային հանրության կոնսենսուսը և միջազգային հարաբերությունների հիմնական չափանիշը, ինչպես նաև Չինաստանի համար հիմք ու կարմիր գիծ ցանկացած երկրի հետ հարաբերությունների զարգացման գործում։Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է և շոշափում է Չինաստանի արմատական շահերը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, իրավունք չունի դատավոր հանդիսանալ Թայվանի հարցում։

Չինաստանի կառավարության և չին ժողովրդի դիրքորոշումը Թայվանի հարցում հետևողական է և անսասան, և ավելի քան 1,4 միլիարդ չինացի  վճռականորեն պաշտպանել է Չինաստանի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Մենք կտրականապես դեմ ենք անջատողականությանը և արտաքին միջամտությանը «Թայվանի անկախության» հարցում և երբեք մանևրելու տեղ չենք թողնի «Թայվանի անկախության» հարցում որևէ ձևով։ Ոչ մի երկիր, ոչ մի ուժ և ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, հաստատակամ կամքը և հզոր կարողությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հասնելու ազգային վերամիավորման և ազգային վերածննդի։ Չինաստանի պառակտմանն ուղղված ցանկացած փորձ և գործողություն դատապարտված է ձախողման՝ ի դեմս երկրի ազգային միասնության։

Նմանատիպ նյութեր