211652_close_icon
views-count1394 դիտում article-date 23:38 02-08-2022

Փելոսիի` Թայվան այցի ֆոնին ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց հասել է 1,8 հազար դոլարի

Ոսկու տրոյական ունցիայի արժեքը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում հուլիսի 5-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 1,8 հազար դոլարից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով առևտրային հարթակի տվյալները:

Ժամը 16:34-ին թանկարժեք մետաղի գինն աճել է 0,94%-ով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1804,5 դոլարի։ Միևնույն ժամանակ, արծաթի արժեքը Comex-ում սակարկությունների ընթացքում կազմել է 20,46 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց (+0,46%):

Ժամը 19:22-ին ոսկին սկսեց անկում ապրել և արդեն արժեր 1794,4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց, արծաթն այս պահին վաճառվում էր 20,29 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Նմանատիպ նյութեր