Բորելը Փելոսիի այցը Թայվան սովորական եւ նորմալ է համարել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայբեյ «ագրեսիվ ակտիվության» պատճառ չէ, դա սովորական եւ նորմալ այց էր։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ոչ մի պատճառ չկա այցն օգտագործել որպես Թայվանի նեղուցում ագրեսիվ ռազմական գործողությունների համար պատրվակ։ Մեր երկրների օրենսդիրների համար միջազգային ճանապարհորդությունը սովորական եւ նորմալ երեւույթ է»,- գրել է Բորելը Թվիթերի իր էջում:
Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին։