1407 դիտում
14:39 02-08-2022
Վաշինգտոնն անլուրջ է համարում Մոսկվայի պատասխանը կալանավորների փոխանակման առաջարկին
ԱՄՆ-ն անլուրջ է համարում Ռուսաստանի կառավարության պատասխանը կալանքի տակ գտնվող քաղաքացիների փոխանակման ամերիկյան առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։ Հաղորդում է «Ազատությունը»։
«Պատասխան առաջարկ է արվել. մենք դա չենք դիտարկում որպես լուրջ պատասխան առաջարկ»,- ասել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը՝ հրաժարվելով խոսել բանակցությունների կոնկրետ մանրամասների մասին:
«Մենք բովանդակալից առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է նա՝ շարունակելով․ - «Եվ մենք ցանկանում ենք բարեխիղճ բանակցություններ վարել այս հարցի շուրջ։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ դրան հասնենք որքան հնարավոր է շուտ: Այն, ինչ մենք լսեցինք, ինչպես ձեզ ասացին իմ գործընկերներն, անբարախիղճ էր»։
Կալանավորների և դատապարտվածների փոխանակման հարցը օրերս հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը:
Ամերիկյան կողմն առաջարկում է Ռուսաստանում թմրադեղի մաքսանենգության փորձի համար կալանավորված Բրիթնի Գրայնենին և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին փոխանակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտի հետ:
Մոսկվան էլ Վաշինգտոնին առաջարկել է երկու երկրներում պահվող կալանավորներին փոխանակելու ցանկում ներառել նաև Վադիմ Կրասիկովին, ով սպանության մեղադրանքով ազատազրկվել է Գերմանիայում:

Նմանատիպ նյութեր
1212 դիտում
12:43 10-11-2015
Վաշինգտոնն անհնարին է համարում Սիրիայի ճգնաժանի լուծումը առանց Մոսկվայի և Թեհրանի
3909 դիտում
15:47 08-01-2019
«Եթե Շիրակի մարզպետն իրոք նման կարծիք է հայտնել, ես անլուրջ եմ համարում իր ասածը»․ Տիգրան Վիրաբյան. aravot.am
Այս բաժնից
859 դիտում
20:04 04-11-2024
Իսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառով
814 դիտում
19:52 04-11-2024
Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր
691 դիտում
18:50 04-11-2024
Էրդողանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ