Վաշինգտոնն անհնարին է համարում Սիրիայի ճգնաժանի լուծումը առանց Մոսկվայի և Թեհրանի
Հնարավոր չէ Սիրիայի հակամարտությունը կարգավորել քաղաքական ուղով առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ հարկավոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադից վերցնել իշխանության ղեկը և այն հանձնել ավելի ներկայացուցչական կառավարության ձեռքը, ինչպես նաև հնարավոր չէ իրագործել այդ քայլը առանց այն երկրների, որոնք մեծ ազդեցություն ունեն Ասադի վրա՝ առանց Ռուսաստանի և Իրանի:
«Ռուսաստանը և Իրանը շահագրգիռ կողմ են հանդիսանում այս հարցում, անկախ նրանից, թե դուր է գալիս դա մեզ, թե ոչ»,-ընդգծել է Քիրբին: Նա հավելել է, որ Սիրիայի հարցով քննարկումներին Իրանի և Ռուսատսանի մասնակցությունից հրաժարվելը անպատասխանատու քայլ կլինի: