Վաշինգտոնն անհանգստացած է Թեհրանի և Մոսկվայի միջև նավթի ու այլ ապրանքների փոխանակման գործարքների մասին տեղեկություններով
Սպիտակ Տունն իր անհանգստութունն է հայտնում՝ կապված վերջերս Իրանի և Ռուսաստանի միջև նավթի և այլ ապրանքների մատակարարման շուրջ հնարավոր գործարքի կնքման մասին տեղեկություններով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր մտահոգությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին»,-նշել է Հեյդենը՝ հավելելով, որ այն հակասում է ժնևյան պայմանավորվածություններին և կարող է դառնալ նոր պատժամիջոցների ընդունման պատճառ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնեցին, որ Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում օրական 500,000 բարել իրանական նավթի դիմաց ռուսական ապրանքների փոխանակում սկսելու շուրջ: