3933 դիտում
15:47 08-01-2019
«Եթե Շիրակի մարզպետն իրոք նման կարծիք է հայտնել, ես անլուրջ եմ համարում իր ասածը»․ Տիգրան Վիրաբյան. aravot.am
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ 6000-ից ավելի ձայնով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո մարզպետի թափուր պաշտոնի շուրջ ինտրիգները գնալով խորանում են։ Ինչպես տեղեկացրել է [url=https://www.aravot.am/2019/01/07/1007258/?fbclid=IwAR1Re9BXEHdbuocOQXZt59f4Z7ZlNg3BFEhQ8IQ2FYiNKd0quOkAb1f6oIE]aravot.am[/url]-ը, , պատասխանատու այս պաշտոնի համար քաղաքական վերնախավը հարմար թեկնածու է փնտրում․ շրջանառվում են մի քանի անուններ՝ ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով մասնակցած ու զգալի ձայներ հավաքած մտավորական Տիգրան Պետրոսյանի, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի, որի թեկնածությանն, ի դեպ, հավանություն են տալիս մարզի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ այն պատճառաբանությամբ, որ վերջինս պրոֆեսիոնալ մենեջեր է ու երկու տարվա ընթացքում ոտքի է կանգնեցրել Գյումրու թատրոնը։
Մի պահ շրջանառվում էր նաև գեներալ Ֆելիքս Ցոլակյանի անունը, որն, ի դեպ, մեծ ոգևորություն էր առաջացրել մարզում, իսկ վերջերս ավելացել է նաև նոր անուն, խոսքը Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի որդիներից մեկի՝ Ալիկ Պետրոսյանի մասին է։ Ինչևէ, ըստ մեր աղբյուրների, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ իր թեկնածուն ունի․ նա ուզում է, որ մարզպետ դառնա իր տեղակալ Վարդան Գրիգորյանը, որն, ամենայն հավանականությամբ այս ընթացքում կստանձնի մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց հենց Կարեն Սարուխանյանը։
Կարեն Սարուխանյանն, անդրադառնալով շրջանառվող անուններին, նշել էր, թե հենց այդ մարդիկ են իրենց անունները շրջանառում ու իրենց որպես հավակնորդ տեսնում այդ պաշտոնին։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Սարուխանյանի այս հայտարարությանն՝ ասաց․ «Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ իմ հետ մարզպետի պաշտոնը ստանձնելու շուրջ որևէ խոսակցություն չի եղել, և ես շարունակելու եմ իրականացնել իմ աշխատանքը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում։ Ես այդ հարցը վերջնական փակել էի, բայց քանի որ Շիրակի մարզպետն իրեն իրավունք է վերապահել շրջանառվող երկու անունների՝ իմ և Տիգրան Պետրոսյանի մասին նշել, որ այս մարդիկ իրենք են իրենց առաջադրում, կարծում եմ մարզպետը պիտի իմանար՝ շրջանառվող անուններով մարդիկ իրենք իրենց առաջարկող չեն ու հանրապետության պահանջված մասնագետներն են։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/01/07/1007258/?fbclid=IwAR1Re9BXEHdbuocOQXZt59f4Z7ZlNg3BFEhQ8IQ2FYiNKd0quOkAb1f6oIE]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1624 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
26175 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
736 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
964 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
739 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու