211652_close_icon
views-count37192 դիտում article-date 18:13 01-08-2022

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանի կենտրոնում հնչած կրակոցներից. պարզվել են կռվի մասնակիցներն ու կրակոցների հեղինակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեակամ հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ հուլիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցներից որոշ հանգամանքներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամ 15։10-ի սահմաններում Իսահակյան փողոցի 18 շենքի ետնամասում Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Կառլեն Խ-ն, 21-ամյա Նարեկ Խ-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Դ-ի, 34-ամյա Ջոն Խ-ի, 28-ամյա Լևոն Գ-ի և 33-ամյա Նարեկ Մ-ի հետ։ 

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Կառլեն Խ-ն իր մոտ եղած դեռևս չպարզված հրազենից կրակել է Դավիթ Դ-ի, Ջոն Խ-ի, Լևոն Գ-ի և Նարեկ Մ-ի ուղղությամբ։ Իսկ Արամ Խ-ն, ի պատասխան, իր մոտ եղած դեռևս չպարզված հրազենից կրակել է Կառլեն Խ-ի և Նարեկ Խ-ի ուղղությամբ։ 

Վիճաբանության ընթացքում էլ վերջիններս հարվածել են Դավիթ Դ-ին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ 

Փաստի առթիվ 3-րդ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 3-րդ մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են Կառլեն Խ-ին և նրան ներկայացրել քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 31-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել և տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանը, Ավետիք Դալլաքյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հայրապետյանը։ 

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։

Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հրաչյա Ասատրյանի և Հակոբ Հակոբկոխյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր