211652_close_icon
views-count58844 դիտում article-date 15:06 21-07-2023

Նոր մանրամասներ երեկ Երևանի Կենտրոնում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հնչած կրակոցներից․ պարզվել է վիրավորների ինքնությունը․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են մասնակիցների մեծ մասին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են  երեկ՝ հուլիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների դեպքի մանրամասները, վիրավորների և մասնակիցների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը, ժամը 21։40-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Բ․-ն, իսկ ժամը 00։25-ի սահմաններում պարանոցի շրջանի հրազենային վնասվածք ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ս․-ն։ 

Պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սամվել Հ․-ն իր ընկերների հետ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեի հարևանությամբ վիճաբանել է Ռոբերտ Բ․-ի ու Կարեն Ս․-ի և վերջիններիս ընկերների հետ, որի ժամանակ միմյանց հասցրել են հարվածներ, հնչեցրել հայհոյանքներ, իսկ դեռևս անհայտ անձը անհայտ տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ռոբերտ Բ․-ի և Կարեն Ս․-ի ուղղությամբ, վերջիններիս պատճառելով հրազենային վնասվածքներ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Առաքելյանի գլխավորությամբ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ստացված օպերատիվ տվյալներով, համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողների հետ, Տիգրան Մեծի պողոտայից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Վազգեն Շ․-ին, Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտեմ Ա․-ին, Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Մ․-ին, Երևանի բնակիչ 31-ամյա Նորայր Յ․-ին, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Յ․-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Վարազդատ Ա․-ին։ 

Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 21-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 45-ամյա Արման Ղ․-ին և 53-ամյա Արթուր Լ․-ին։ 

Նշված անձինք Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ փաստի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը,  հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ  գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: 

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ  խումբը ՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն: 

Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: 

Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ: 

Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր